Թուրքիայի Ինյոնյու համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սալիմ Քոհչեի խոսքով՝ միայն 1915-23 թվականներին մոտ 600 հազար հայեր, հիմնականում երեխաներ, իսլամացել են:
Այժմ նրանք Թուրքիայում պետք է ունենան մոտ 4 միլիոն ժառանգ:
Ըստ իտալացի պրոֆեսոր Ջովաննի_Գուայտայի, 1895 թվականին մահմեդականություն են ընդունել ևս 150 000 հայեր, հիմնականում՝ երեխաներ:
Այսօր նրանք Թուրքիայում պետք է ունենան մոտ 1 միլիոն ժառանգ:
Այսպիսով, այսօր Թուրքիայում 1895-1923 թվականներին իսլամ ընդունած այս հայ երեխաների ժառանգները պետք է լինեն առնվազն 5 միլիոն, և սա չհաշված հեմշիլներն ու Օսմանյան կայսրության 600 տարվա գոյության ընթացքում իսլամ ընդունածները:
Ըստ որոշ տեղեկությունների, ժամանակակից Թուրքիայի բնակչության մինչև 80%-ը այսպես, թե այնպես հայկական արմատներ ունի։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ